Գլխավոր Ավելին

Ամեն հինգշաբթի՝ գիտական լսումներ

Ամեն հինգշաբթի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մեծ դահլիճում այսուհետև կանցկացվեն գիտական լսումներ, որի շրջանակում բաժանմունքները կներկայացնեն ոլորտի նորությունները, կլինիկական հետաքրքիր դեպքերը։ Առաջին հանդիպումը կայացավ երեկ, թեման՝ կոմպարտմենտ համախտանիշ, նեկրոտիկ ֆասցեիտ։

Վնասվածքաբան Ատոմ Տեր-Գրիգորյանի ղեկավարությամբ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի օրդինատորներ Մանվել Մարտիրոսյանը և Դավիթ Հայրապետյանը պատրաստել էին զեկուցումներ քննարկվող թեմայի վերաբերյալ։ Ընտրված թեմայի վերաբերյալ կլինիկական դեպքեր ներկայացրեց բժիշկ-անոթաբան Լիլիթ Գալստյանը, իսկ Վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Աշոտ Փամբուխչյանը անդրադարձավ նեկոտիկ ֆասցեիտի դեպքում հիպերբարիկ օքսիգենացիայի, հակաբակտերիալ թերապիայի կիրառմանը։

Զեկուցումները զուգորդվեցին հետաքրքիր ինտերակտիվ քննարկումներով, մասնավորապես՝ տարբեր բժիշկներ քննարկվող խնդիրների բուժման, ախտորոշման, անհրաժեշտ հետազոտությունների անցկացման, միջազգային պրակտիկայում առկա դիսցիպլինների մասին տարբեր հարցեր ուղղեցին։

Հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 22-ին, թեման՝ խոցային կոլիտ։

×
facebook sharing button facebook